Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին:
Կոբախիձեն կրկին կրկնել է նարատիվը կապված Հասարակական կազմակերպությունների միջոցով Վրաստանում հեղափոխության փորձ անցկացնելու մասին:
«Ես զրուցեցի Դերեկ Շոլի հետ և անկեղծ հիասթափություն հայտնեցի 2020-23 թվականների երկու հեղափոխության փորձերի կապակցությամբ, որոնք իրականացվել են ամերիկյան նախկին դեսպանի աջակցությամբ և դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների միջոցով»,- գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցցանցում։
Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, եթե այն ժամանակ ջանքերը հաջողությամբ պսակվեին, այսօր Վրաստանում երկրորդ ճակատ կբացվեր։
«Բացի այդ, ես պարոն Շոլին բացատրեցի, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների կողմից թափանցիկության օրենքի և գործողությունների վերաբերյալ սուտ հայտարարությունները մեզ հիշեցնում են 2020-23 թվականներին ԱՄՆ նախկին դեսպանի նմանատիպ կեղծ հայտարարությունները, որոնք ծառայել են օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունների կողմից բռնության խրախուսմանը և հեղափոխական գործընթացներին աջակցելուն: Բացի այդ, Շոլին բացատրեցի, որ այս ամենի ֆոնին հարաբերությունների վերսկսումը հատուկ ջանքեր է պահանջում, ինչն անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման»,- գրում է Իրակլի Կոբախիձեն։
Կարդացեք նաև՝
https://www.aliq.ge/varchapeteh-boghokhi-cuycereh-heghaphoxuthyan-phordz-e-orakel/