Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ նախարարությունը նպատակ ունի սերտացնել ԵՄ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցությունը՝ եվրոպական երկրներում Վրաստանից մեկնած քաղաքացիների կողմից կատարվող հանցագործությունները կրճատելու նպատակով: Նախարարը վստահեցնում է նաև, որ իր ղեկավարած գերատեսչությունը ներդնում է բոլոր ջանքերը՝ վրաստանիցիների կողմից Եվրոպայում ապաստան հայցողների քանակը նվազեցնելու ուղղությամբ:
Մղեբրիշվիլին Բրյուսել է մեկնել մարտի 20-ին։ Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են բարձր մակարդակի հանդիպումներ: Նախարարը ելույթ կունենա նաև Եվրոպական քաղաքականության կենտրոնում (EPC):