Թբիլիսիում սրտի բացառիկ և բարդ վիրահատություն է անցկացվել: Հղիության ութերորդ ամսում գտնվող կինը բժշկի է դիմել՝ սրտային անբավարարության և կրծքի շրջանում ցավերի բողոքով: Նրա մոտ ախտորոշվել է աորտայի անևրիզմա:
«Գուդուշարի» կլինիկայի մասնագետները հաջողությամբ կատարել են բարդագույն վիրահատություն՝ կեսարյան հատում, զուգահեռ նաև սրտի վիրահատություն, որը տևել է 11 ժամ: Այժմ մայրը և փոքրիկն իրենց լավ են զգում: