Դադարեցնում են «կոլաբորացիոնիստ գործարարների» հետ համագործակցությունը

Ստեղծագործական արդյունաբերության ներկայացուցիչները բոյկոտում են այն գործարարներին և նրանց վրա հիմնված բոլոր ընկերություններին, որոնք պաշտպանել են «գործակալների մասին օրենքը»: Հայտարարությանը միացել են ADHD, Betterfly, Enkeny Films, JWT Metro, Leavingstone, Playmakers, Redberry, Socialsharks, Q&A, Quick, Watergunz, Windfors ընկերությունները:

«Մեր ռեսուրսները չեն օգտագործվի կոլաբորացիոնիստ գործարարների և նրանց ընկերությունների համար»,- նշված է  Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ։

Նրանք հայտարարել են, որ չեն համագործակցի հետևյալ ապրանքանիշերի հետ.

  • «Արքի»,
  • CELFIE
  • Wissol
  • Wendy’s
  • Dunkin’
  • Smart
  • Subway
  • «Ջորջիան մանգանեզ»,
  • «Միլդիանի»,
  • «Աիջի դիվիլոփմենթ»,
  • VR հոլդինգ
  • KTW
  • «Թեթրի կվադրատի»,
  • «Անագի»,
  • «Օրբի»:

Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։

Ցուցարարները խորհրդարանի մոտից շարժվում են Հերոսների հրապարակ