Խաղաղ ցույցի իրավունքը պետք է պաշտպանված լինի. Բրիտանիայի դեսպանություն

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կարծիքով, խաղաղ բողոքի ցույցի իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Դեսպանությունից հայտնել են, որ ուշադիր հետևում են Թբիլիսում ընթացող իրադարձություններին։

«Վրաստանի քաղաքացիները հստակ և բարձրաձայն հայտարարում են եվրատլանտյան ընտանիքի անդամ դառնալու իրենց ցանկության մասին։ Նրանց ձայնը պետք է լսելի լինի: Խաղաղ բողոք արտահայտելու իրավունքը պետք է պաշտպանված լինի»,- հայտնել են դեսպանությունից։

Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

Ցուցարարների նկատմամբ բռնությունն այսօր դատապարտել են պաշտոնական Փարիզը, «Հելսինկյան հանձնաժողովը», ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը և այլք:

«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։

«Գործակալների օրենքի» դեմ ցույցը՝ ժամը 19:00-ին