Վրաստանի Երիտասարդ Իրավաբանների միությունը` արձագանքելով հատուկջոկատայինների կողմից ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներ կիրառելու փաստին, կոչ է անում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) զերծ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ նման միջոցներ օգտագործելուց։
ՆԳՆ–ն, սակայն, հերքում է ռետինե փամփուշտներով ցուցարարների վրա հարձակվելու փաստը։
Հիշեցնենք, որ խորհրդարանի հարակից տարածքում ընթացող բողոքի ցույցի մասնակիցները լուրջ վնասվածքներ են ստացել։
Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, փոխանցում է տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստանի»–ի նկարահանող խումբը։
Տեղում տուժածներին բուժօգնություն է ցուցաբերում մոբիլիզացված շտապօգնության խումբը։
Նշենք, որ հատուկջոկատայինները խորհրդարանի բակից հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ժամանակ առ ժամանակ պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ են կիրառում՝ փորձելով ցրել նրանց ակցիայի կենտրոնական հատվածից։