Թբիլիսիում խորհրդարանի մոտ «գործակալների օրենքի» դեմ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկն աչքի շրջանում վնասվածք է ստացել, փոխանցում է տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստանի»–ի նկարահանող խումբը։
«TV Պիրվելի»–ին հրապարակել է կադրերը, որտեղ երևում է մի երիտասարդ, ում դեմքն ամբողջությամբ արյունոտ է աչքի շրջանում։ Նա, հավանաբար` վիրավորվել է Չիտաձեի փողոցում ռետինե փամփուշտից։
Խորհրդարանի հարակից տարածքում շարունակվող բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել։ Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ գործի են դրել ջրցան մեքենաներ, կիրառում են նաև արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։