Խորհրդարանի հարակից տարածքում ընթացող բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել։ Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ գործի են դրել ջրցան մեքենաներ, կիրառում են նաև արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, փոխանցում է տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստանի»–ի նկարահանող խումբը։
Տեղում տուժածներին բուժօգնություն է ցուցաբերում մոբիլիզացված շտապօգնության խումբը։
Նշենք, որ հատուկջոկատայինները խորհրդարանի բակից հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ժամանակ առ ժամանակ պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ են կիրառում՝ փորձելով ցրել նրանց ակցիայի կենտրոնական հատվածից։