Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը հայտնի է «ռուսական օրենք» անվամբ։
Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում, որտեղ քննարկվում էր «գործակալների մասին օրենքը», ծեծկռտուք է տեղի ունեցել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 1-ին «գործակալների մասին օրենքի» դեմ նախատեսված հերթական ցույցին և մասնակիցներին զգուշացնում է չփակել մայրուղիները, նստացույց չանել խորհրդարանի տարածքում։
Վրաստանի խորհրդարանի հարակից Չիտաձեի փողոցում «ռուսական օրենքի» ընդունման դեմ բողոքող ցուցարարների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենա, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած մամուլի ասուլիսում «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցերը հեղափոխության փորձ է որակել:
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արձագանքելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ նշել է, որ կառավարությունը մտել է ամենադժվար և անհարկի գործընթացի մեջ, որի համար ստիպված կլինի քաղաքական մեծ գին վճարել:
Վրաստանի միջազգային գործընկերներն արձագանքում են ապրիլի 30-ի լույս մայիսի մեկի գիշերը Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» դեմ ցույցը ճնշելուն՝ խստորեն դատապարտելով իշխանության անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Արևմտյան Բալկանների երկրներն այսօր պատմական հնարավորություն ունեն իրենց ապագան ամուր կապելու Եվրամիության հետ:
Վրաստանյան «Մեդիա օմբուդսմեն» հասարակական կազմակերպության (ՀԿ) տեղեկություններով՝ «գործակալների մասին օրենքի» դեմ անցկացվող բողոքի ակցիաները լուսաբանելիս հատուկջոկատայինների թիրախում են հայտնվել տասը լրագրողներ և օպերատորներ։
Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային շարժումը աջակցություն է հայտնել Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներին` սպառնալով իշխող «Վրացական երազանքի» կառավարությանը կիբեր հարձակումներով և տվյալների բազաների բացահայտմամբ։
Թբիլիսիում «Գործակալներ մասին օրենքի» դեմ շարունակվող բողոքի ցույցերը խթանելու համար երիտասարդները սոցիալական ցանցերում նոր արշավ են սկսել: Մարզերից թբիլիսյան ակցիաներին մասնակցել ցանկացողներին Թբիլիսիի բնակիչները հրավիրում են հանգրվանելու իրենց հարկի տակ։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջեյմս (Ջիմ) Օ՛Բրայենը X սոցիալական ցանցում գրել է, որ «գործակալների օրենքի» վերաբերյալ խոսել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորների հետ։
Մայիսի 1-ին մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը այցը Վրաստան։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելինին Ինգորոկվայի անվան կլինիկայում այցելել է ապրիլի 30-ին «գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ վիրավորում ստացած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիին և նույն կուսակցության անդամ Սոփո Ջափարիձեին։
Ապրիլի 30-ին խորհրդարանի դիմաց անցկացված «գործակալների օրենքի» դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 63 քաղաքացու, վիրավորվել է 6 իրավապահ։