Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է «ռուսական օրենք» անվամբ։
Լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նախագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 23 պատգամավոր։
Օրենսդիր մարմինը 2-րդ ընթերցմամբ օրինագիծը քննարկել է 2 օր, իսկ այսօր գործընթացը տեղի ունեցավ մեծամասնական և ընդդիմադիր պատգամավորների վեճերի և ծեծկռտուքի ֆոնին։
Նշենք, որ երեկ երեկոյան ոստիկանությունը բռնի կերպով ցրել է ցույցը՝ կիրառելով ջրցան մեքենաներ, «պղպեղի սփրեյ», արցունքաբեր գազ։ Ոստիկանները բռնության են ենթարկել քաղաքացիներին:
Ներքին գործերի նախարարության տվյալներով 63 խաղաղ ցուցարար է բերման ենթարկվել: Առողջապահության նախարարության տվյալներով ցույցերից ապրիլի 30-ին և մայիսի 1-ին տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 11 տուժածներ։