Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած մամուլի ասուլիսում «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցերը հեղափոխության փորձ է որակել:
Նա ընդգծել է, որ 2020 թվականից սկսած Հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կառավարությունը հեղափոխության 2 անհաջող փորձ է տեսել։
Վարչապետ Կոբախիձեն բացի այդ նաև ՀԿ-ներին մեղադրել է հետազոտություններում տվյալներ կեղծելու մեջ.
«Նրանք կեղծել են արձանագրությունների տվյալները, կեղծել են ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների ուշ հրապարակման մասին տեղեկությունները։ ՀԿ-ների այս կեղծիքն ամբողջությամբ ֆինանսավորվել է արտասահմանյան աղբյուրներից»,- նշել է Կոբախիձեն։