ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը
հայտարարել է, որ Արևմտյան Բալկանների երկրներն այսօր պատմական հնարավորություն ունեն իրենց ապագան ամուր կապելու Եվրամիության հետ:
«Արևմտյան Բալկանների երկրները՝ Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը պատմական հնարավորություն ունեն իրենց ապագան ամուր կապելու Եվրամիության հետ։ Եվրամիության ընդլայնումը փոխակերպող քաղաքականություն է, որն ամրապնդում է անվտանգությունը, արդարությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև բարելավում է եվրոպացիների կենսամակարդակը»,- ասել է Ջոզեպ Բորելը։
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ընդունեց տասը նոր անդամների, ինչն ավելի մոտեցրեց այլ երկրներին ԵՄ-ին:
Նշենք որ, մինչ այդ Ժոզեպ Բորելը անդրադարձել էր Վրաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին իր X սոցիալական ցանցում և գրել. «Ես խստորեն դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունը, երբ քաղաքացիները խաղաղ ցույց էին անցկացնում արտաքին ազդեցության օրենքի դեմ: Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է, կոչ եմ անում նրա իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը: Այն ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»: