Վարչապետն այսօր Ռուսաստանի հետ սահմանակից Օմալոյի սահմանին էր, այս մասին interpressnews պարբերականին տեղեկացրել է կառավարության աշխատակազմը:
Տեղեկատվության համաձայն, Գիորգի Կվիրիկաշվիլին ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության 5-րդ բաժանմունքի (Լագոդեխի) 7-րդ սահմանային կետի սահմանապահներին է հանդիպել և ծանոթացել է իրենց աշխատանքային պայմաններին:
«Դուք հսկում եք մեր երկրի անվտանգությունը և պաշտպանում եք մեր հողը: Չկա առավել պատվաբեր առաքելություն քան ծառայելը սեփական երկրին: Դուք մեր երկրի հավատարիմ պահապաններն եք: Վրաստանի անունից շնորհակալություն եմ հայտնում հայրենիքին ծառայելու համար: Ցանկանում եմ երկարակեցություն, Վրաստանի ամրապնդում, ձեր ընտանիքների բարեկեցություն»-հայտարարել է վարչապետը սահմանապահների հետ հանդիպմանը:
Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությունն ամբողջ երկրի մասշտաբով իրականացնում է հնգամյա արդիականացման ծրագիր, որը նպատակ ունի սահմանային ոստիկանությունը վերազինել ժամանակակից տեխնոլոգիաներով, թարմացնել ենթակառուցվածքները, ծովային նավատորմի և ավիացիայի միջոցներն արդիականացնել: ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությամբ թարմացվել են տրանսպորտային միջոցները, անձնական սարքավորումները, բարելավվել են սահմանային ոստիկանության հաղորդակցման և տեղեկատվական համակարգերը: