«Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Թբիլիսիում հաջակցություն «գործակալների օրենքի» նախատեսած հանրահավաքի համար, պետական աշխատողների մոբիլիզիացիա է անում՝ Վրաստանի տարբեր շրջաններից:
Վրաստանի կառավարությունը հրաժարվում է հրապարակել Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի» (GRECO) պատրաստած հակակոռուպցիոն գնահատման զեկույցը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ապրիլի 25-ին ընդունած «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձևն «արժեք չունի»։
Վրաստանում քանի դեռ «ռուսական օրենքը» տապալված չէ, հասարակական և մեդիա կազմակերպությունները դադարեցնում են իշխանությունների հետ համագործակցությունը, այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ավելի քան 150 կազմակերպություններ, այդ թվում՝ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը։
Վրաստանում ապրիլի 28-ին՝ ընդդեմ «ռուսական օրենքի»՝ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով լայնամասշտաբ ցույց է նախատեսվում:
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Ախալի», «Գիրչի- առավել ազատություն», «Դրոա», «Հանրապետական» և «Ռազմավարություն Աղմաշենբելի» կուսակցությունները հայտարարել են, որ միանում են ապրիլի 28-ին նախատեսված «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիային:
Վրաստանի կառավարությունը պարտավոր է «դիտավորյալ» չխոչընդոտել դեպի եվրոպական ապագա երկրի ուղուն։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դադարեցրել է ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Պահպանողական շարժման» (ավելի հայտնի «Ալտ-ինֆո» անվանմբ) նոր կուսակցության՝ «Վրացական գաղափարի» ընտրությունների գրանցման ընթացակարգը։
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով։ 2024 թվականի հունվարի դրությամբ՝ երկրի ընդհանուր բնակչությունը կազմել է 3 մլն 694 հազար 600:
Ապրիլի 25-ին հայ մեծանուն վիպասան Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) հիշատակի օրը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը մասնակցեցին «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` Թբիլիսիում առաջին անգամ անցկացվող մեծ գրողին նվիրված հիշատակի միջոցառմանը, որի շրջանակներում Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում մատուցվեց հոգեհանգստյան կարգ և տեղի ունեցավ ծաղիկների խոնարհման արարողություն։
Ապրիլի 24-ին «Մեդիա զարգացման հիմնադրամի» (MDF) նախաձեռնությամբ Վրաստանի Ախալցիխե քաղաքի «Ախալցիխե Ինն» հյուրանոցում անցկացվել է «Պուտինի համբույրը» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը: