Գենդերային հավասար հնարավորությունների ծրագիր Վրաստանում

Մարտի 17-ին Վրաստանի տարբեր շրջաններից ավելի քան 500 պատվիրակ մասնակցում էր երկրի Խորհրդարանի գենդերային հավասարության խորհրդի կողմից կազմակերպված «Հավասար հնարավորությունների զարգացում Վրաստանում» խորագրով միջոցառմանը: Կազմակերպիչների խոսքերով` միջոցառմանը հավաքվել են մարդիկ, որոնք բարելավել, կամ պատրաստում են բարելավել համաքաղաքացիների վիճակը՝ ստեղծելով հավասար պայմաններ, կամ բարձրացնելով որոշում կայացնելու գործընթացում մասնակցության մակարդակը։

bochorishvili
Թամար Բոճորիշվիլի, տնտեսության փոխնախարար

«Էկոնոմիկայի նախարարության ձեռնարկությունների զարգացման գործակալությունն աշխատում է այս ոլորտում գործարար կանանց ներգրավելու ուղղությամբ: Շրջաններում արդեն գոյություն ունեն այս ուղղությամբ գործող մի քանի նախագծեր: Գործարարներին աջակցում ենք նրանց ունակություների զարգացման համար դասընթացներ կազմակերպելով, ինչպես նաև` ֆինանսապես: Վստահ եմ` այն կանայք, ովքեր սկսել են իրենց գործունեությունը մեր օգնությամբ, կշարունակեն նաև ապագայում»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարար  Թամար Բոճորիշվիլին:

2
Թամար Չուգոշվիլի Խորհրդարարնի փոխխոսնակ

«Մեր արտասահմանյան գործընկերների հետ տարբեր ոլորտներում  կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: Հույս ունեմ` այս միջոցառումից հետո մասնակցության էլ ավելի բարձր մակարդակ կունենանք»,— նշեց խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։

 Մերաբ Թոփչիշվիլի, Մառնեուլիի շրջանային ղեկավար
Մերաբ Թոփչիշվիլի, Մառնեուլիի շրջանային ղեկավար

«Միջոցառմանը ներկայացնում ենք «Քաղաքացիական բյուջե» նորարարական նախագիծը: Այն նպաստում է քաղաքացիների ակտիվ ներգրավմանը մունիցիպալ գործունեության մեջ: Քաղաքացիներին տրվում է հնարավորություն մասնակցել նախագծերի ստեղծման, իրագործման և վերահսկման գործընթացներին: Ուրախ եմ նշել, որ իրականացվող նախագծերի շուրջ կեսը կյանքի են կոչվում հենց կանանց կողմից, ընդ որում, ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում բնակվողների կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց Մառնեուլի շրջանային ղեկավար Մերաբ Թոփչիշվիլին:

Միջոցառմանը զուգահեռ, ընդունարանում ցուցադրված էին Վրաստանի տարբեր շրջանների բնակիչների կողմից պատրաստված զարդեր, հուշանվերներ և այլ իրեր:

Թողնել պատասխան