Թբիլիսիում վիրահայերը Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել։
Ապրիլի 24-ին Թբիլիսիում կայացավ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի կազմակերպմամբ։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությանը, թե 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն կպահանջվի, «Ալիք Մեդիա»-ին հայտնեց՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ և պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն:
Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեին տուգանել է 2500 լարիի չափով։ Կուպրաձեն ձերբակալվել էր ապրիլի 16-ին՝ «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցի ժամանակ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Բեքա Օդիշարիան, որ սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել խորհրդարանի դահլիճում ներկա ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին, զրկվել է Վրաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոսի պաշտոնից։
2023 թվականի մարտի 7-9-ին «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաների մասնակից Լազարե Գրիգորիադիսն ազատ արձակվեց:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարել է, որ մարդկանց սակավաթվության պատճառով վերջին օրերին խորհրդարանին հարակից ճանապարհը փակելու անհրաժեշտություն չկա, և նախազգուշական հաղորդագրություն է տարածել։
Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որտեղ քննարկվում էր Վրաստանի խորհրդարան ներկայացված «գործակալների օրենքը», Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքօ կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
Վրաց-ռուսական սահմանի մոտակայքում սկսված Քվեշեթի-Կոբի 23 կմ ճանապարհի վրա Քվեշեթի գյուղը Կոբի գյուղի հետ կապող 9 կմ երկարությամբ թունելի հորատման աշխատանքն ավարտվել է: