2023 թվականի մարտի 7-9-ին «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաների մասնակից Լազարե Գրիգորիադիսի գործով դատավորը կայացրել է վճիռը և հանձնել Գրիգորիադիսի փաստաբաններին։
Գրիգորիադիսի փաստաբան Թաթիա Մանիժաշվիլին radiotavisupleba լրատվամիջոցին ասել է, որ այդ փաստաթղթով գնում են Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմ՝ հանձնելու նախագահին՝ ներման ակտը հրապարակելու համար։ Նրանք ակնկալում են, որ Գրիգորիադիսն այսօր կլքի քրեակատարողական հիմնարկը (ՔԿՀ): Նախագահի կողմից ներման փաստաթուղթը ՔԿՀ ներկայացնելուց հետո դատապարտյալն անմիջապես դուրս է գալիս բանտից։
Հիշեցնենք, որ դատավորը Գրիգորիադիսի գործով որոշումը հրապարակել է ապրիլի 12-ին և նրան դատապարտել ինը տարվա ազատազրկման։ Նույն օրը հայտնի է դարձել, որ Զուրաբիշվիլին ներում է շնորհել Գրիգորիադիսին: