Վրացերենի վատ իմացությունը շարունակում է մնալ Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման հիմնական խոչընդոտը, նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած Մարդու իրավունքների 2023 թվականի զեկույցում, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին:
«Որոշ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ պնդում են, որ օրենքը պահանջում է «պետական լեզվին համապատասխան տիրապետում՝ պետական ծառայող աշխատելու համար, և բացառում է նրանց մասնակցությունը կառավարմանը», — նշված է զեկույցում` ընդգծելով, որ էթնիկ փոքրամասնությունների զբաղվածությունը պետական հատվածում շարունակում է խնդիր մնալ:
Զեկույցի համաձայն՝ խնդրահարույց է նաև Վրաստանում հրատարակված մայրենի լեզվի դասագրքերի տրամադրումը հայալեզու, ադրբեջանալեզու և ռուսալեզու դպրոցներին։
Կառավարությունը շարունակում է իր «1+4» ծրագիրը ազգային փոքրամասնությունների համար, ըստ որի` համալսարանում սովորելուց առաջ պետք է մեկ տարի սովորել վրացերեն:
«Ուսանողները հաճախ պայքարում են ծրագրի պահանջները բավարարելու համար, սակայն երբեմն դուրս են մնում: Շատերը ծրագիրը համարում են «ուշացած», հաշվի առնելով, որ շատ ուսանողներ հաճախ չեն ունենում բավարար պատրաստվածություն վրացերենին ավելի վաղ կրթական մակարդակում տիրապետելու համար:
Քվոտային համակարգի համաձայն՝ կառավարությունը բակալավրի կամ ավելի բարձր մակարդակի վկայականների տեղաբաշխման 12 տոկոսը հատկացնում է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողներին: Այս վերապահված տեղերից էթնիկ հայ և ադրբեջանցի ուսանողների ցուցանիշը կազմում է 12 տոկոսի 40-ական տոկոսը (ընդհանուրի 5 տոկոսը)։
Կարդացեք նաև՝