Հունվար-մարտ ամիսներին Հայաստանից Վրաստան 191 հազար 830 այցելություն է կատարվել։ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 938 հազար 644 զբոսաշրջիկ։
Զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թվականի համեմատ աճել է 11 տոկոսով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 6,4 տոկոսով։
Ըստ երկրների զբոսաշրջային այցելությունների լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը.
Թուրքիա– 254 հազար 577
Ռուսաստան — 215 հազար 468
Հայաստան — 191 հազար 830
Ադրբեջան — 51 հազար 466
Իսրայել — 46 հազար 789
2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստան կատարվել է 77 հազար 45 միջազգային այց ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից, ինչը 44,4 տոկոսով ավելի է 2019 թվականի տվյալներից։