Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Քարելիի մունիցիպալիտետի Դիրբի գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։ Տեղեկացնում է պետական անվտանգության ծառայությունը։
ՊԱԾ–ն ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության «թեժ գիծը», փաստի մասին տեղեկացվել են Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները և միջազգային գործընկերները։
Վերջին շաբաթվա ընթացքում օկուպացիոն ուժերը ձերբակալել են Վրաստանի հինգ քաղաքացու։
Ապրիլի 19-ին օկուպացված Օտրև գյուղի մոտ կալանավորված երեք քաղաքացիները, այսպես կոչված, վարչական տուգանք վճարելուց հետո ազատ են արձակվել Ցխինվալիի քննչական մեկուսարանից։ Թամազ Էցադաշվիլին, Վալերի Գիունաշվիլին և Օթար Տերաշվիլին հինգ օր են անցկացրել Ցխինվալիի քննչական մեկուսարանում։
Դեռ հայտնի չէ, թե երբ ազատ կարձակվեն Դերբիի շրջակայքում ձերբակալվածները։ Որպես կանոն, գարնանը և աշնանը աճում են օկուպացիոն գծի մոտ Վրաստանի քաղաքացիների ձերբակալման դեպքերը։ Այդ ընթացքում քաղաքացիները աշխատում են տարածքում, անցնում են դաշտերով, հողատարածքներով և անտառներով։
Ներկայում Վրաստանի յոթ քաղաքացի գտնվում է Ցխինվալի բանտում և քննչական մեկուսարանում։