Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրատսանի խորհրդարանի շենքը մոտ «գործակալների մասին օրենքի» ընդունման դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Խաղաղ ցուցարարների թիվն ավելանում է: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը:
Ուշագրավ է, որ բողոքի ցույցը գնալով ահագնանում է. ցուցարարներին են միացել տարբեր բուհերի ուսանողներ, ուսուցիչներ, փախստականներ։
Ցույցի մասնակիցները վանկարկում և ձեռքերում պարզում են հետևյալ գրությամբ պաստառներ.
- «Ով հիմա չարթնանա, կկորցնի հայրենիքը»,
- «Հայրս նաև ձեր համար էր պատերազմում Ռուսաստանի դեմ»,
- «Ազատությունն արտոնություն չէ, դա իրավունք է»,
- «Ժողովրդի իշխանությունն ավելի ուժեղ է, քան իշխանության մեջ գտնվող մարդիկ»,
- «Ո՞րերորդ անգամ» և այլն:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»: