Այսօր՝ ապրիլի 17-ի ժամը 16:00-ին, Քվեմո Քարթլիի քաղաքացիական հասարակությունը Մառնեուլի քաղաքում «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով հանրահավաք է անցկացրել:
Ակցիայի մասնակիցները խաղաղ երթ են անցկացրել Մառնեուլիի մարզադաշտից դեպի Մառնեուլի քաղաքապետարանի շենք։ Երթի մասնակիցները հանրության ուշադրությունը հրավիրել են «ռուսական օրենքի» վտանգների վրա։
Նրանք նաև կոչ են արել տեղական իշխանություններին դադարեցնել քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության առճակատումը։ Ակցիայի նպատակը, ըստ կազմակերպիչների՝ Վրաստանի եվրոպական ապագան պաշտպանել է։
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»: