Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»:
«Մթավարի» հեռուստատեսությունը տարածում է աղմկահարույց «ռուսական օրենքին» կողմ քվեարկողների ցուցակը, որտեղ արձանագրված են նաև հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Ստորև ներկայացնում ենք ցուցակի լուսանկարները՝