Նինոծմինդայի մունիցիպալիտետի Արագյալ գյուղից Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Արման Ծառուկյանը Լաս Վեգասում խառը մենամարտերի UFC 300-ի շրջանակներում հաղթել է բրազիլացի մարզիկ Չարլզ Օլիվեյրային։
Ծառուկյանը մրցելով Օլիվեյրայի հետ հակառակորդին զիջել է միայն առաջին ռաունդում` առավելության հասել հաջորդ երկուսում:
Հաջորդ մենամարտը Ծառուկյանը կանցկացնի դիվիզիոնի չեմպիոն Իսլամ Մախաչովի հետ:
Նշենք, որ Ծառուկյանն անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ, 3 պարտություն։