Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցի համաձայն, Վրաստանը ժողովրդավարությունից շարժվում է դեպի ավտորիտար ռեժիմ: Այդ նույն տվյալներով` Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ընթացել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից` իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովը:
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանի հետ ԵՄ անդամակցության բանակցություններին ընդառաջ Եվրոպական հանձնաժողովի սահմանած 9 պայմանների կատարումը։ Ըստ նրանց՝ Վրաստանն այս փուլում կատարել է Եվրահանձնաժողովի 9 պայմաններից միայն երկուսը։
Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի (PSC) պատվիրակությունը Վրաստանի իշխանություններին հայտնել է իր մտահոգությունները վերջին մի քանի նախաձեռնությունների վերաբերյալ, այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի, և հիշեցրել է Եվրոպական միության բարձր ներկայացուցչի մամուլի խոսնակի 2024 թվականի ապրիլի 4-ի հայտարարությունը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «ռուսական օրենքը» նախատեսում է ընդունել մայիսի 17-ին:
Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհդարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որը օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Խորհրդարանական ընդդիմության տարբեր քաղաքական խմբերը համատեղ ճեպազրույց են անցկացրել։ Նրանք պահանջում են Վրաստանի խորհրդարանում ստեղծել ժամանակավոր հետաքննող հանձնաժողով՝ նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի ենթադրյալ ապօրինի հարստացման և կոռուպցիոն հանցագործությունները հետաքննելու համար։