Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի Վրաստան այցը հետաձգվել է: Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի խոսքերով, այցը հետաձգվել է արտգործնախարարի առողջական վիճակի պատճառով:
«Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինին բժիշկները խորհուրդ են տվել մի քանի օր զերծ մնալ ակտիվությունից: Բարձր ենք գնահատում վրացական կողմի ջանքերը: Ցանկանում եմ նշել, որ արտգործնախարարը հատկապես հետաքրքրված է բռնազավթված տարածքների շփման գծով, որպեսզի տեսնի թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Մոտ օրերս նրա այցը նորից օրակարգային կլինի»,- հայտարարել է Դոլգովը: