Երեկվա օրը համառոտ. ապրիլի 5

Հայաստանում գործող շուրջ 12 հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանի քաղաքացիական հասարակությանը՝ կապված իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկորդ անգամ խորհրդարանում քննարկելու դեմ տարվող պայքարի հետ։

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենք ընդունելու որոշմամբ։ Պետքարտուղարությունը կարծում է, որ այս օրենքի ընդունումը սպառնում է Վրաստանի եվրոպական ապագային։

Ընդդիմադիր 7 կուսակցություն հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ և դատապարտում իշխող կուսակցության կողմից «ռուսական օրենքը» կրկին խորհրդարան ներկայացնելը: Նրանց կարծիքով, այս օրենքի ընդունումը դավաճանություն է Վրաստանի եվրոպական ճանապարհին։

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» ընդունումը կխաթարի Վրաստանն ավելի ուժեղ և ավելի ժողովրդավարական հասարակություն դարձնելու գաղափարը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ռուսամետ, բռնի գործողություններով հայտնի «Պահպանողական շարժումը», որը հասարակության մեջ հայտնի է որպես «Ալտ-Ինֆո», հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) գրանցում է իրենց՝ գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Անկախ հանձնաժողովի կողմից «Բարձր հանրային շահի և կոռուպցիայի բարձր ռիսկի» համար ընտրված չորս դատավորները դեմ են, որ իրենց ունեցվածքը ստուգվի Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից:

Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով՝ մորը մեղադրանք է առաջադրվել՝ անչափահաս դստերը հարկադրաբար ամուսնացնելու համար։ Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են ապրիլի 3-ին։