Անկախ հանձնաժողովի կողմից «Բարձր հանրային շահի և կոռուպցիայի բարձր ռիսկի» համար ընտրված չորս դատավորները դեմ են, որ իրենց ունեցվածքը ստուգվի Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից:
Դատավորներ Միխեիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Սերգո Մեթոփիշվիլին և Վասիլ Մշվենիերաձեն դիմել են Թբիլիսիի քաղաքային դատարան՝ չեղյալ համարելու փաստաթուղթը, ըստ որի՝ անկախ հանձնաժողովը 300 քաղծառայողներից նրանց է ընտրել՝ որպես քննության ենթակա:
Փաստաթուղթը, որն ապացուցում է, որ այս չորս դատավորները պահանջում են չեղյալ համարել իրենց հայտարարագրերի ստուգման ընթացքում ստացված փաստաթուղթը, հրապարակում է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպությունը։
- Վասիլ Մշվենիերաձեն Թբիլիսիի քաղաքային դատարանի նախագահն է,
- Միխեիլ Չինչալաձեն Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահն է,
- Լևան Մուրուսիձեն Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ է,
- Սերգո Մետոփիշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի քննչական, նախաքննական նիստի և նյութական վերանայման հանձնաժողովի նախագահն է։
Վերոնշյալ չորս դատավորներից երկուսը՝ Միխեիլ Չինչալաձեն և Լևան Մուրուսիձեն, ենթարկվել են ԱՄՆ պատժամիջոցների։
Դատավորների մեծ մասն ու իշխող կուսակցությունը դեմ են «վեթինգին»։ Բացի այդ, օրեր առաջ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն դիմել էր ԱՄՆ-ին՝ դատավորների նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով։
Իշխանությունը դիմել է ԱՄՆ-ին՝ դատավորների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու խնդրով