Ռուսամետ, բռնի գործողություններով հայտնի «Պահպանողական շարժումը», որը հասարակության մեջ հայտնի է որպես «Ալտ-Ինֆո», հայտարարել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) գրանցում է իրենց՝ գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Կուսակցության առաջնորդ Կոնստանտին Մորգոշիան ասել է, որ իրենք արդեն անցել են ընթացակարգային մասը և սպասում են, որ գրանցման մասին որոշումը կհրապարակվի ընտրական հանձնաժողովի կայքում։
ԿԸՀ-ն պարզաբանել է, որ գալիք խորհրդարանական ընտրություններին կգրանցվեն բոլոր կուսակցությունները, որոնք կբավարարեն օրենքի պահանջները. «Ներկայում ընթացակարգերը շարունակվում են, օրենքն ընտրական սուբյեկտի գրանցման համար սահմանում է տասնօրյա ժամկետ։ Բոլոր փուլերն անցնելու և գրանցման դեպքում համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի մեր կայքում և կլինի հրապարակային»:
Ընդգծենք՝ «Պահպանողական շարժման» առաջնորդների կողմից Վրաստանում մի շարք ակցիաներ են անցկացվել։ Օրինակ՝ 2021 թվականի հուլիսի 5-ին, երբ մայրաքաղաքում պետք է անցկացվեր «Արժանապատվության երթ», «Ալտ-Ինֆո»-ի կոչով հազարավոր մարդիկ էին հավաքվել փողոցներում։ Այդ օրը նրանք ծեծի էին ենթարկել ավելի քան 50 լրագրողների։
Ի դեպ, խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Խորհրդարան կանցնեն 5 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները։