Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին և հայ համաքաղաքացիներին Սուրբ Զատիկի կապակցությամբ։
«Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի ծխականներին և մեր հայ հայրենակիցներին Փրկչի փառավոր Սուրբ Զատիկի առթիվ։
Զատիկը մեղքի դեմ հաղթանակի, նորոգության մեծ տոն է բոլոր քրիստոնյաների համար: Մենք միանում ենք ձեր ուրախությանը և մաղթում երջանկություն և առաջընթաց», — նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս շնորհավորական ուղերձ է հղել:
Հիշեցնենք` Հայ Առաքելական Եկեղեցին այսօր`մարտի 31-ին, նշում է Սուրբ Զատիկը։ Երեկ` մարտի 30-ին, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել։
Ճրագալույցի պատարագ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ