Վրաստանի սահմանապահ ոստիկանության օդաչուները ֆրանսիական արտադրության H145 նոր ուղղաթիռը երկիր են բերել։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):
Ըստ ՆԳՆ-ի հաղորդագրության՝ նշված տիպի ուղղաթիռներն առանձնանում են բարձրության վրա գործելու և մանևրելու ունակությամբ, ինչը, հաշվի առնելով Վրաստանի լեռնային տեղանքը, լիովին համատեղելի է առկա խնդիրների հետ:
Մինչև մարտի 15-ը սահմանային ոստիկանության օդաչուները և թռիչքային տեխնիկները տեսական և գործնական դասընթացներ են անցել Գերմանիայի Airbus ուղղաթիռների ուսումնական ակադեմիայում։
Ի դեպ, H145-ը բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է, որը կարող է կատարել ոստիկանական, տրանսպորտային, որոնողափրկարարական գործառույթներ։ Նոր ուղղաթիռը հագեցած է հրդեհաշիջման և լեռնափրկարարական տեխնիկայով։ Այն ունի 2 շարժիչ, ինչը բարձրացնում է թռիչքների անվտանգությունը։
ՆԳՆ-ն Airbus Helicopters-ի հետ երեք ուղղաթիռ գնելու պայմանագիր է ստորագրել 2022 թվականի դեկտեմբերին, փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի սահմանային ոստիկանության պետ Նիկոլոզ Շարաձեն և Airbus Helicopters-ի ներկայացուցիչ Ռոմեն Լանան։
Երեք ուղղաթիռներից մեկը պետք է հասներ 17 ամսում, երկրորդը՝ 19 ամսում, երրորդը՝ 20 ամսում։ Նոր ուղղաթիռների գնումը պետության համար կարժենա 26 մլն 500 հազար եվրո։