Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օգնությամբ Աբխազիայի պատերազմում 12 անհետ կորածների աճյունները հանձնվել է նրանց ընտանիքներին։ Նույնականացումից հետո ընտանիքներին տեղեկացրել են Սամխարաուլիի ազգային քննությունների բյուրոյում իրենց հարազատների աճյունների որոնումների, արտաշիրիմման և նույնականացման գործընթացի մասին։
«Մենք կշարունակենք սերտ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, քանի որ այս տարի մարդասիրական նույնականացման գործընթացում անհայտ կորածների ընտանիքներին աջակցելու առումով նրանց պարտականությունները կմեծանան։ 2024 թվականի ընթացքում` իշխանությունների հետ միասին կշարունակենք տեղեկացնել և խորհրդակցել անհայտ կորածների ընտանիքների հետ, որպեսզի նրանց կարծիքն ու մտահոգությունները պատշաճ կերպով հաշվի առնվեն»,- ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ։
2010 թվականից սկսած՝ համակարգման մեխանիզմի ստեղծումից հետո, ընդհանուր առմամբ 285 մարդու աճյուն է հայտնաբերվել և վերադարձվել իրենց ընտանիքներին։ Նրանք անհետացել են Աբխազիայում զինված հակամարտության ժամանակ և դրանից հետո։ Վերջին տվյալներով, անհայտ կորած է համարվում 1 859 զինվորական և քաղաքացիական անձ։
Աբխազիայում պատերազմը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս 13 օր։ Տարբեր տվյալների համաձայն, զինված հակամարտությունների ընթացքում 10-30 հազար մարդ է զոհվել, ավելի քան 300 հազարը դարձել է տեղահանված։
Վրաստանի կառավարական ուժերի՝ Աբխազիայի շրջան մուտքին նախորդել է տեղի անջատողականների կողմից «անկախության հռչակումը»։ Հաջակցություն աբխազական կազմավորումների՝ մարտական գործողություններում ներգրավված էին ռուսական ռազմական ուժերը:
1993 թվականի սեպտեմբերի 27-ին Վրաստանի կառավարական զորքերի զինվորները, շտաբի հրամանատարությունը և պետական խորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն լքեցին Սոխումին։ Մինչ Սոխումիի անկումը զինված հակամարտության կողմերը խաղաղության համաձայնագիր են կնքել, որը խախտելու մեջ Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին։
Սոխումիի անկումից 15 տարի անց՝ 2008 թվականի օգոստոսի 26-ին, Ռուսաստանը Աբխազիան ճանաչեց որպես «անկախ հանրապետություն»։ Դրան նախորդել էր ռուս-վրացական պատերազմը, որը սկսվել էր Ցխինվալիի շրջանից (Հարավային Օսիա)։ Մոսկվան Հարավային Օսիան ևս ճանաչել է որպես «անկախ հանրապետություն»։