Մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք ֆուտբոլային հանդիպման երկրպագուների համար Թբիլիսիի հասարակական տրանսպորտի աշխատանքային ժամերն ավելանում են։ Թբիլիսիի մետրոն և ավելի քան 20 ավտոբուսային երթուղիներ մարտի 27-ին աշխատանքը կավարտեն ժամը 02:00-ին:
Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքապետարանը։ Ավելի շատ աշխատանքային ժամեր կունենան դեպի Փոնիճալա, Գլդանի, Մուխիանի, Թեմքի, Դիղոմիի մասիվ (զանգված), Դիդի Դիղոմի, օդանավակայան, Կրծանիսի, Մթածմինդա, Ավլաբարի, Սաբուրթալո և Վակե երթևեկող ավտոբուսները։
Մետրոպոլիտենի հետ միասին մինչև երեկոյան ժամը 02:00-ն աշխատող երթուղիների ցանկը՝ այստեղ:
Վարկեթիլիի կամ Վազիսուբանիի բնակավայրեր ուղևորներ բերող երթուղիներից ոչ մեկը ցուցակում չի ներառվել։
«Այն ավտոբուսների համար, որոնք շարժվում են դեպի Ռուսթավելիի պողոտա և «Դինամո Արենա», որտեղ այսօր հավաքվում են ֆուտբոլասերներ, երկարացվել են աշխատանքային ժամերը», — հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
Ի դեպ, այսօր՝ ժամը 21:00-ին, Վրաստանի ազգային հավաքականը «Դինամո Արենայում» կանցկացնի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի եզրափակիչ հանդիպումը Հունաստանի ընտրանու հետ։ Թբիլիսիի քաղաքապետարանի կազմակերպմամբ՝ երկրպագուները հանդիպմանը կարող են հետևել «Ռեսպուբլիկիս մոեդանի»-ում (Հանրապետության հրապարակում)։