Այսօր՝ մարտի 24-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը։
Թբիլիսիի Հայ առաքելական եկեղեցիները ևս այսօր մարդաշատ էին։ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում տոնին նվիրված պատարագ մատուցվեց։
Եկեղեցիների բակերում վաճառվում էին ձիթենու և արմավենու ճյուղեր, իսկ երիտասարդ աղջիկները գլխազարդեր էին հյուսում։
Նշենք, որ Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Այդ օրը ազդարարում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: