Ճանապարհային ոստիկանության Աջարիայի գլխավոր վարչության ղեկավար Կախա Բուխրաձեն հերքում է այն լուրերը, թե տարածաշրջանի մահմեդական վրացիներին «թաթարներ» է անվանել։ Վրացական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաթումիում անցած շաբաթավերջին քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների ընթացքում Բուխրաձեն «թաթարներ» է անվանել հավաքվածներին։
«Զարմանում եմ՝ ինչպես կարող է մարդու մոտ նման միտք ծագել: Ես չպետք է այս թեմային անդրադառանամ․ Կարծես ինձ եմ արդարեցնում: Դա զրպարտանք է։ Այդ բառը նույնիսկ չեմ ուզում արտաբերել: Ինձ ճանաչողների մտքով անգամ չի անցնի, թե ես կարող եմ նման բան ասել»,-«interpressnews.ge» պարբերականի հետ զրույցում ասել է Աջարիայի ոստիկանապետը։