Վրաստանում մարտի 15-ի մինչև օրվա ավարտը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ օրվա վերջից մինչև մարտի 18-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրև, իսկ բարձր լեռներում՝ ձյուն, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ մայրաքաղաք Թբիլիսիում մարտի 16-ին կդիտվի անձրև, քամու ուժգնացում, իսկ մարտի 17-ին և 18-ին` առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +16 աստիճան:
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում մարտի 15-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ, 16-ին՝ անձրև։ Մարտի 17-ի առավոտյան կդիտվի ամպամածություն, իսկ մինչև մարտի 19-ը` առանց տեղումների եղանակ։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում մարտի 15-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, 16-17-ին` առանձին վայրերում անձրև, որը կտևի մինչև մարտի 18-ը։ Օրվա ընթացքում կդիտվի +8, +13 աստիճան տաքություն։