Շահումյանում ասֆալտապատման մրցույթը երկրորդ անգամ ևս չի կայացել

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների մրցույթը երկրորդ անգամ ևս չի կայացել։

Մառնեուլիի քաղաքապետարանը Սադախլո գյուղի կամրջի վերականգնման և Շահումյան գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համար երկրորդ մրցույթը հայտարարել էր մարտի 8-ին։ Մրցութային առաջարկների ընդունումն ավարտվել է մարտի 11-ին, սակայն մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել։

Մառնեուլիի քաղաքապետարանը վերոնշյալ նախագծերի համար առաջին մրցույթը հայտարարել էր հունվարի 26-ին, սակայն, այն ժամանակ ևս մրցույթին ոչ մի ընկերություն չէր մասնակցել։

Մրցութային առաջարկների համաձայն` Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսել էր աշխատանքները ձեռք բերել երկու դեպքում էլ՝ 187 հազար 692 լարիով։

Այս փուլում հայտնի չէ, թե երբ կհայտարարի Մառնեուլիի քաղաքապետարանը Սադախլո գյուղում գործող կամրջի վերականգնման և Շահումյան գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման երրորդ մրցույթը։

Շահումյանում ճանապարհներ կասֆալտապատվեն