Ամերիկայի Միացյալ Նահանգները վիզա չի տրամադրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին։
Վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի տարածած տեղեկատվության համաձայն` Կեզերաշվիլիին վիզա չտալու պատճառը փողերի լվացման կասկածանքն է եղել։
Նշվում է, որ մերժման պատճառը պարզելու համար Կեզերաշվիլին դատական վեճ է սկսել՝ բողոք ներկայացնելով Կոլումբիայի շրջանային դատարան։ Հայցից պարզ է դառնում, որ վիզա չտրամադրելու հիմք է դարձել՝ ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության գործակալության 2023 թվականի մայիսի 1-ի որոշումը: Մասնավորապես, որոշումը, որի հիման վրա Կեզերաշվիլիին մերժել են ԱՄՆ վիզա տրամադրել, ենթադրում է փողերի լվացման կասկած։
Այս հոդվածով վիզայից հրաժարվելու հիմք կարող է լինել ոչ միայն ապացույցը, այլ նույնիսկ հյուպատոսության և դատախազության կասկածները, որ այդ անձը կարող է կապված լինել փողերի լվացման կամ նմանատիպ գործի մեջ ներգրավվածների հետ:
Ավելին՝ սկզբնաղբյուր նյութում: