Կադրային փոփոխություններ առողջապահության նախարարությունում

Իլիա Ղուդուշաուրին և Իրակլի Մխեիձեն լքել են Վրաստանի առողջապահության փոխնախարարի պաշտոնները, հայտնել են առողջապահության նախարարությունից:

Գերատեսչության տվյալներով, նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Թամար Գաբունիան, մինչդեռ երկու փոխնախարարների պաշտոնները թափուր են մնում։

Նշենք, որ առողջապահության նոր նախարար է դարձել Միխեիլ Սարջվելաձեն: Նրան մարտի 11-ին ներկայացրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Սարջվելաձեն մինչ այդ Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահն էր։

Առողջապահության նախարարի պաշտոնը թափուր էր մարտի 1-ից, երբ Կոբախիձեն հայտարարեց արդեն նախկին նախարար Զուրաբ Ազարաշվիլիի պաշտոնանկության մասին:  Մի քանի օր անց Ազարաշվիլին Facebook-ում շնորհակալություն է հայտնել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և թիմին, որի հետ աշխատել է։