Ավելի քան 19 ամիս է անցել, ինչ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC) տնօրեն չունի։
Տնօրենի պարտականությունները կատարում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հանրապետությունում վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի հիմնական պետական հաստատությունն է։ Հենց այս կենտրոնն է եղել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ վիրուսի տարածումը կանխող առաջատար ուժը։
Նշենք, որ Ամիրան Գամկրելիձեն Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենն է եղել 2013 թվականի փետրվարի 7-ից։ 2022 թվականի օգոստոսի 5-ին նա հայտարարեց, որ հրաժարական է տալիս։