Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում է: ՀՀ հատուկ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։
Վրաստանում մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը։
Թբիլիսիի քաղաքապետարանի մունիցիպալ կառավարման նիստում քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մարտի 6-ից կընդունվեն ուսանողների ֆինանսավորման դիմումները։
Վրաստանի ամբողջ տարածքում 134 հանրակրթական դպրոց կա, որտեղ տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու։
Վրաստանի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կազմակերպմամբ՝ հանրակրթական դպրոցի տնօրենի ընտրության մրցույթին մասնակցող թեկնածուների թեստավորումը կանցկացվի էլեկտրոնային տարբերակով 2024 թվականի մարտի 10-ին, մեկ քննաշրջանով (սեսիայով):
Վրաստանի հանրային պաշտպանը Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Ախալսոփելի գյուղի տնօրենին կոչ է անում՝ չխրախուսել խտրականությունը ուսումնական հաստատությունում և անհավասար վերաբերմունք չցուցաբերել աշակերտների նկատմամբ։
Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը մեկ տարում ավելացել է 1,12 միլիարդ դոլարով:
Թբիլիսիի մետրոպոլիտենի համար մինչև 100 վագոն գնելու նպատակով կհատկացվի 205 մլն եվրո։
Հունգարական բյուջետային Wizzair ավիաընկերության վրացի և բելառուս ուղևորներին թույլ են տվել առանց որևէ խնդրի հեռանալ Ռումինիայից։ Նրանց նկատմամբ իրավական որևէ քայլ չի ձեռնարկվել։
Վրաստանի կառավարության վարչակազմը և 19 այլ գերատեսչություններ պարզեցված պետական գնումների պայմանագրերը չեն հրապարակում:
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Եվրոպայում մամուլի ազատության վերաբերյալ զեկույց, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին։