Թբիլիսիի քաղաքապետարանի մունիցիպալ կառավարման նիստում քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մարտի 6-ից, կընդունվեն ուսանողների ֆինանսավորման դիմումները։
2023-2024 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի ուսման վարձը ֆինանսավորելու համար Թբիլիսիի քաղաքապետարան կարող են դիմել սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի անդամները և մայրաքաղաքում հաշվառված հաշմանդամություն ունեցող ուսանողները։
«Ֆինանսավորվելու են Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում գրանցված անձինք, ովքեր ընդգրկված են բակալավրատի, մագիստրատուրայի կամ դոկտորանտուրայի ակադեմիական մակարդակում, ունեն ակտիվ ուսանողի կարգավիճակ և բազմազավակ ընտանիքի անդամներ են, ունեն սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում կամ ունեն հաշմանդամի կարգավիճակ», — ասել է Կախա Կալաձեն։
Ինչպես պարզաբանել է Թբիլիսիի քաղաքապետը, հատկացվելիք ֆինանսավորման չափը կախված է նախորդ կիսամյակում անցած առարկաներից ուսանողի ստացած գնահատականների միջին թվաբանական միավորից։ Ուսանողները կարող են ստանալ 50 տոկոս, 70 տոկոս կամ 100 տոկոս ֆինանսավորում կիսամյակի չափով:
Կախա Կալաձեի խոսքով՝ հայտերի ընդունումը կշարունակվի մինչև մայիսի 31-ը։ Մանրամասն տեղեկությունների համար հետաքրքրված անձինք պետք է այցելեն Թբիլիսիի քաղաքապետարանի կայքը՝ www.tbilisi.gov.ge: