Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Եվրոպայում մամուլի ազատության վերաբերյալ զեկույց, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին։
Փաստաթղթում դրական է գնահատվում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ներում շնորհելը ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի»-ի հիմնադիր Նիկա Գվարամիային։
Զեկույցում մտահոգություն են հայտնում այն կապակցությամբ, որ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմից հետո մի շարք անկախ ռուս լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։
Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ազատազրկելուց շուրջ մեկ տարի անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2023 թվականի հունիսի 22-ին, նրան ներում շնորհեց: