2024 թվականի փետրվարին Վրաստանում գնաճի տարեկան մակարդակը կազմել է 0,3 տոկոս, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած զեկույցից։
Փաստաթղթի համաձայն, սպառողական խոշորագույն խմբում՝ պարենային ապրանքների մասով, գները տարեկան աճի փոխարեն նվազել են 3,5 տոկոսով, ինչը դարձել է ցածր գնաճի հիմնական որոշիչ գործոններից մեկը։
Geostat-ը գնաճը հաշվարկում է 305 ապրանքների և ծառայությունների գների ամսական հետազոտությունից։ Նշված ապրանքների թվում են սննդամթերքը, երկարաժամկետ օգտագործման ապրանքները և տարբեր ծառայություններ։ Ըստ սպառողական զամբյուղի մանրամասն ինդեքսի՝ փետրվարին ամենաթանկ ապրանքներն ու ծառայություններն այսպիսի տեսք են ունեցել.
- հնդկաձավար՝ 42 տոկոս,
- սոխ՝ 34 տոկոս,
- կարտոֆիլ՝ 34 տոկոս,
- արևածաղկի ձեթ՝ 28 տոկոս,
- մարգարին՝ 19 տոկոս և այլն:
2024 թվականի փետրվարի ամենաթանկ ապրանքների ցանկը.
- խաղող՝ 49 տոկոս,
- դեղձ՝ 47 տոկոս,
- սալոր՝ 39 տոկոս,
- տանձ՝ 32 տոկոս,
- խնձոր՝ 31 տոկոս և այլն: