«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը նախատեսում է օրինագիծ ներկայացնել «կեղծ ազատական գաղափարախոսության» դեմ։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
Իշխող կուսակցության նիստից հետո կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում Մդինարաձեն պարզաբանել է, որ նոր նախաձեռնության շնորհիվ հասարակությունը պաշտպանված կլինի կեղծ-ազատական գաղափարախոսությունից և ըստ նրա դրա անխուսափելի վնասակար հետևանքներից։
«Պետք է արգելել ակնհայտ քարոզչությունը, որը պետք է տարբերվի արվեստի ստեղծագործություններից, ազատ մտքից, խոսքի ազատությունից, իրավունքների պաշտպանությունից», — նշել է Մդինարաձեն։
Նա ասել է, որ օրենքի նախագիծը կպատրաստվի և կներկայացվի խորհրդարանում առաջիկա 2 շաբաթվա ընթացքում:
Նշենք, որ Մդինարաձեն մինչ այս իր ելույթներում բազմիցս նշել է, որ Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված են բարձր մակարդակով՝ անկախ մարդու ապրելակերպից։ Մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի մայիսի 3-ին, նա ասել էր, որ «ԼԳԲՏ քարոզչության» դեմ օրենքի ընդունումը չի նախատեսվում։