Հողերի գրանցման համակարգված բարեփոխման շրջանակներում Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետում մեկնարկել է տների և տնամերձ հողատարածքների գրանցման գործընթացը:
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տրանսպորտային ուղղության ղեկավար Շոմիկ Մենդրատի խոսքով, «Միջին միջանցք»-ի ներուժը (անցնում է նաև Վրաստանով- խմբ.) ամբողջովին օգտագործելու համար ենթակառուցվածքները պետք է արագ ստեղծվեն և թվայնացվեն:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսավորներն օտարերկրյա կասկած հարուցած քաղաքացիներին պատկանող ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ապրանքներ, դրանց թվում՝ բջջային հեռախոսներ։
Քութայիսիում գտնվող Գելաթիի վանքի նկարների վրա 2021-2022 թվականներին կատարված միջամտություններն «անդառնալի վնաս» են պատճառել:
Վրաստանի նախագահը, խորհրդարանի անդամները, նախարարներն ու նրանց տեղակալները, Աջարիայի և Աբխազիայի ինքնավար հանրապետությունների կառավարության նախագահները, Գերագույն խորհրդի պատգամավորները այլևս չեն ունենա թմրամիջոցների թեստավորման պարտավորություն: