Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի որոշմամբ լեռնադահուկային սպորտի զարգացմանը նպաստելու և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու նպատակով Արագվա գյուղում անցկացվել է դահուկավազքի մունիցիպալ առաջնություն։
Մրցույթը կազմակերպել է քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և գենդերային հավասարության վարչությունը։ Այս մասին փոխանցում է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Առաջնությունում մրցել են տղաների երեք և աղջիկների 2 թիմեր։ Մրցույթն անցկացվել է չորս տարիքային կարգերում, որին մասնակցել են 30 մարզիկներ։ Մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով, գավաթներով, մեդալներով և խորհրդանշական նվերներով։