Բրիտանական «Jamiroquai» խումբը կմասնակցի «Blach Sea Jazz Festival» փառատոնին, որը հուլիսի 27-30-ը տեղի կունենա Բաթումում քաղաքում։
Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ թվով 11-րդ փառատոնը կանցկացվի Սև ծովի ափին՝ Բաթումիի բուլվարի տարածքում։ Արդեն ավանդական դարձած երաժշտական փառատոնին այս տարի ևս հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք երգիչներ ու խմբեր:
JAMIROQUAI խմբից զատ, ելույթներով հանդես կգա Joss Store-ը, De La Soul-ը, Mr Robots-ը, «CORY HENRY AND THE APOLSTLES»-ը: Վերջինիս կատարմամբ էլ կմեկնարկի ջազ- փառատոնը:
Տոմսերի վաճառքը կսկսվի մարտի 27-ի առավոտյան: Փառատոնի առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը` 19:00-ին: