Քութայիսիում պատգամավորի են դանակահարել

Քութայիսիի կենտրոնում՝ Բրոսե փողոցում, «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ Զաքրո Մամասախլիսիին իր իսկ հյուրանոցի մոտ սառը զենքով դանակահարել են։ Մամասախլիսին տեղափոխվել է կլինիկա, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատգամավորին վիրավորելու գործով ոստիկանները բերման են ենթարկել նրա հարևանին։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 117 հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասի պատճառում)։