Փետրվարի 24-ին լրանում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի երկու տարին, որի կապակցությամբ Թբիլիսիում կանցկացվի «Հավատացեք Ուկրաինային» հանրահավաքը՝ հաջակցություն Ուկրաինայի։
Ժամը 18:00-ին հանրահավաքի մասնակիցները կհավաքվեն Առաջին Հանրապետության հրապարակում և երթով կշարժվեն դեպի խորհրդարան։
Ակցիան կազմակերպում են Վրաստանում ուկրաինացի ակտիվիստները, որին միանում է «վրաց-ուկրաինական հարթակ» հասարակական կազմակերպությունը։
«Վրաց-ուկրաինական հարթակը» հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել Վրաստանի ուկրաինական համայնքային խմբերին և ուկրաինացի շահառուների հետ աշխատող կազմակերպություններին ուկրաինական համայնքի ինտեգրման և վրաց-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման համար: